ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Շուռնուխում փակել են գյուղի ընդհանուր մայրուղին

Շուռնուխում փակել են գյուղի ընդհանուր մայրուղին
29.12.2020 | 22:10

Սյունիքի մարզի Շուռնուխ համայքնի բնակիչները փակել են գյուղի ընդհանուր մայրուղին։ «Թուրքի ներկայացուցիչն այստեղ հայտարարություն է անում, որ տասն օր առաջ հայտարարվել է՝ բնակիչները լքեն իրենց տները, 12 տուն, ոչ ոք այդ մասին տեղեկացված չէր, ո՞վ էր իմանում դրա մասին», - ուղիղ եթերում հայտարարեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Նա նշեց, թե պահանջում են պատասխանել՝ ով է տեղյակ եղել այդ պայմանին ու գյուղացիներին տեղյակ չի պահել։ «Էլի եմ ասում, լավ ախպերներ, ում ձեռքին զենք կա, եկեք, եկեք մեր հողը, ջուրը պահենք», - ասաց Շուռնուխի գյուղապետը։

Դիտվել է՝ 20948

Մեկնաբանություններ